31-10-2016 09:06

Չի բացառվում, որ ձմեռը Հայաստանում կարող է տաք լինել

Չնայած հոկտեմբեր–նոյեմբերի սառը եղանակին` ձմեռը Հայաստանում կարող է տաք լինել, գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«1900 թվականից սկսած նայում եմ: Եղել են տարիներ, որ հոկտեմբերն ու նոյեմբերը շատ սառն են եղել, բայց ձմեռը բավականին տաք է անցել: Նաև եղել է ճիշտ հակառակը»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Նա խորհուրդ է տվել համաքաղաքացիներին հոռետեսորեն չտրամադրվել։ «Նոյեմբերի կեսերին արդեն կերևա, թե ինչ ձմեռ կունենանք»,– ասել է նա։

Ավելի վաղ նա հաղորդել էր, որ Հայաստանը հոկտեմբերի 31–ից նոյեմբերի 2–ը կգտնվի արկտիկ հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի պատճառով օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։