Բավ է պառակտվել
13-04-2016 12:31

Ամերիկահայ գեներալն արձագանքեց Կոմանդոսի կոչին

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի)` աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին Հայաստանում համախմբելու կոչին արձագանքները շարունակվում են

Կոչին արձագանքեց ամերիկահայ բրիգադի գեներալ Սեդո Մալաթյանը` հայտարարելով, որ միանում է Կոմանդոսի կոչին: Գեներալն իր ուղերձում նշել է, որ բազմազան առիթներով եղել է Հայաստանում «մեր պանծալի բանակի հատուկ բաժնի հետ գործակցելով ու ծառայելով», իսկ հիմա արձագանքում է Արկադի Տեր- Թադևոսյանի կոչին:

«Պատրաստ եմ իմ մասնագիտությամբ միանալու Հայաստանի և Սփյուռքի զինվորականների միացյալ աշխատանքին՝ ի պաշտպանություն Հայրենիքի և Արցախի և Հայ ժողովրդի»,- նշված է ուղերձում։
Իսկ հետգրության մեջ ասված է` «Պետք ունենք ավելի մասնագիտացնել մեր Ռազմական Հետազոտությունը և նաև ուրիշ բաներ, որ ավելի կհզորացնի մեր բանակը»:
Նշենք, որ օրեր առաջ Կոնադոսի կոչին արդեն արձագանքել էր լիբանանահայ բրիգադի գեներալ Նարեկ Աբրահամյանը։