Բավ է պառակտվել
15-09-2016 10:09

Լոռու մարզում գյուղացին զոհվել է ողբերգական հանգամանքներում

 Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մազում:

Ժամը 17:00-ի սահմանում Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ 65-ամյա Ժորա Վարդանյանը իր վարած «ԴՎՇ-16» տրակտորով, նշված գյուղի դաշտավայրում կորցնելով տրակտորի կառավարումը, կողաշրջվել է:

Վարորդը դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարելիս եղել: Նա մնացել է տրակտորի տակ և տեղում մահացել:

Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Ալավերդու շտապօգնության 1 բրիգադ:

Բացի այդ դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները, ում կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով: