Բավ է պառակտվել
28-08-2017 17:22

«Նաիրիտ» քիմգործարանի հրդեհի արտանետումները կարող են վտանգավոր լինել. Բնապահպան

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը գտնում է, որ« Նաիրիտ» քիմիական գործարանում այրվող նյութերի արտանետումները կարող են վնաս հասցնել մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին:
« Նաիրիտ» քիմգործարանում պայթյունի և հրդեհի մասին ահազանգը ստացվել է 2017թ. օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին: Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ: Ինչպես հաղորդում է հՀՀ ԱԻՆ-ը, ժամը 14:00-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է և դրա տարածման վտանգ չկա: Նախնական տվյալներում գործարանում այրվում է լաքէթինոլ նյութը, սակայն այն վտանգավոր արտանետումներ չունի և բնակչությանը վտանգ չի սպառնում:
« Որքանով որ ես եմ հասկանում, այդ արտանետումները վնասակար են, բայց հարկավոր է համապատասխան հետազոտություն իրականացնել: Ես ուսումնասիրել եմ այլ վայրերում նմանատիպ երևույթները, և ամենուր նշված է, որ նման հրդեհների ժամանակ տոքսիկ գազեր են արտանետվում, սակայն միանշանակ պնդել դրանց վնասակարության մասին ես չեմ կարող, քանի որ պաշտոնապես հայտարարվել է, որ հրդեհի արտանետումները լիովին անվնաս են, ինչն էլ ինձ զարմացնում է»,- ասել է Դանիելյանը:
Նրա խոսքերով, այրվող նյութերի արտանետումների վնասակարության վերաբերյալ հստակ եզրակացություն կարելի կլինի կազմել միայն հետազոտությունից հետո:
Բնապահպանն ընդգծել է, որ այրվող նյութերի արտանետումները կարող են վատ ազդեցություն ունենալ նաև շրջակա միջավայրի վրա:
« Այրման արդյունքում ածխաթթու գազ է արտանետվում, հարցեր են առաջանում նաև միկրոկլիմայի հետ կապված: Ծուխը, որը մենք տեսնում ենք, նստում է բույսերի, շինությունների և հողի վրա: Ամեն դեպքում լուրջ հետազոտություններ են պետք»,- ընդգծել է Դանիելյանը: