14-11-2017 16:06

Մարգարիտ Եսայանն ուսանողներին կոչ է արել դադարեցնել հացադուլը, օրենք ամեն դեպքում կընդունվի

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը ուսանողներին կոչ է արել դադարեցնել զինծառայությունից տարկետման իրավունքի չեղարկման դեմ հացադուլը, քանի որ օրենքն ընդունվելու է ցանկացած պարագայում: Երևանում բանակից տարկետման իրավունքի չեղարկման դեմ բողոքի ակցիաներ իրականացնող ուսանողներից հինգը հացադուլ են հայտարարել: Ընդ որում նրանցից չորսը բուհերում են սովորում զինծառայություն անցնելուց հետո: Այդ կերպ ուսանողները պայքարում են « հասարակության անտարբերության և զինծառայությունից տարեկետումը չեղարկելու օրինագծի դեմ»:
Ուսանողները հացադուլն անց են կացնում ԵՊՀ լսարաններից մեկում:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի համաձայն նախատեսվում է սահմանափակել տարկետման իրավունքը՝ բուհերում պետպատվերով սովորող ուսանողների համար։ Հոկտեմբերի 27–ին Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց այն։ Օրինագիծը հասարակական դժգոհության բուռն ալիքի պատճառ է դարձել, և « Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները բողոքի ակցիաներ են կազմակերպել և դասադուլ արել:
« Կոչ եմ անում ուսանողներին դադարեցնել հացադուլը և վերադառնալ դասընթացներին, քանի որ բոլոր ակցիաները հարկավոր էր իրականացնել քննարկման փուլում, և ոչ թե հիմա, երբ օրենքը վաղն արդեն վերջնական ընթերցմամբ ընդունվելու է»,- ասել է Եսայանը:
Միևնույն ժամանակ պատգամավորը վստահություն է հայտնել, որ օրենքը չի խանգառի գիտական կոչումներ ստանալուն, քանի որ դրանք հնարավոր կլինի ստանալ բանակում ծառայելուց հետո, իսկ ինքը օրենքը չի խոչընդոտում գիտության զարգացմանը:
« Սա գիտության և բանակի զարգացման ամենալավ ճանապարհն է, քանի որ թույլ է տալիս պաշտպանության համար գիտական հիմքեր ստեղծել, բացարձակ չխանգառելով առաջինի զարգացմանը»,- ասել է Եսայանը, հավելելով, որ շատ ուսանողներ, ովքեր չեն ծառայել բանակում և գիտական աստիճաններ են ստացել, մինչ օրս չեն ծառայում հայկական գիտությանը: