Բավ է պառակտվել
24-10-2016 12:39

Համաներման ակտի կարիքը կա. Զարուհի Փոստանջյան

«Քանի որ տարիներ շարունակ չի գործում դատական համակարգը, բանտարկյալներն այսօր սպասում են համաներման ակտի: Այն պետք է լինի ընդգրկուն»,- Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա, այդ ակտին են սպասում հազարավոր բանտարկյալներ:

«Դրան են սպասում նաև մեր քաղաքական հալածյալների հարազատները, թեպետ ես չեմ կարծում, որ նրանց պետք է ազատ արձակենք համաներման ակտով: Բայց, այնուամենայնիվ, համաներման ակտի կարիքը կա, հորդորում եմ արագ դիմել նախագահին, կառավարությանը, որպեսզի համաներման ակտի նախագիծը պատրաստվի և ներկայացվի Ազգային ժողովին»,- ասաց Զ.Փոստանջյանը: