Բավ է պառակտվել
25-10-2016 17:05

Փաշինյան. Մոսկվայում կատարված սպանությունը բերում է ԱԺ

Մոսկվայում երեկ կատարված սպանության վերլուծությունը բերում է դեպի ՀՀ ԱԺ։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Ակնհայտ է, որ Արմեն Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։ Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 «Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, որն Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ, և այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով առանցքային վկա էր: Հայաստանի հատուկ քննչական ծառայությունն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է»,- ասաց Փաշինյանը։