Բավ է պառակտվել
07-11-2014 10:56

Հայ գործարարը պատահաբար սպանել է ռուս պաշտոնյայի

Յակուտիայում սպանվել է Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության Մոսկվայի վարչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Ազարով, այսօր հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Հայտնի է, որ Ազարովը Յակուտիա է ժամանել մասնավոր այցով: Ուլախան-Ան գյուղից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խարըյալախ-Յուրյախ տեղանքում նոյեմբերի 5-ին որսի ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար:
Ազարովի ընկերը՝ «МСИТИ- Девелопмент» շինարարական ընկերության ղեկավար Արմեն Զաքարյանը, պատահաբար կրակել է ավտոմեքենայի սրահում, որտեղ գտնվել է Նիկոլայ Ազարովը: Ստացած վնասվածքներից Ազարովը տեղում մահացել է:
Զաքարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները:
Ավելի ուշ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության մայրաքաղաքային վարչությունում հաստատել են Նիկոլայ Ազարովի մահվան մասին տեղեկությունը: