Բավ է պառակտվել
10-06-2015 13:09

Կառավարությունը բարձրացնում է հաշմանդամություն ունեցող զինվորականների կենսաթոշակը

Կառավարության հավանությամբ փոփոխություն կկատարվի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում և սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը սահմանել 40 հազ. 852 դրամ՝ 35 հազ. 728 դրամի փոխարեն: 
Նախագծի համաձայն՝ սպայական անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34 հազ. 28 դրամ՝ 29 հազ. 980 դրամի փոխարեն: 
Սպայական անձնակազմի 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 22 հազ. 338 դրամ՝ 19 հազ. 756 դրամի փոխարեն: 
Շարքային անձնակազմի 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը ևս կբարձրանա։ 
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կկազմի 21 հազ. դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 70 հազ. դրամ: