Բավ է պառակտվել
23-03-2015 10:16

Զինծառայողն ուշագնաց է եղել և զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները։

Հիշեցնենք, որ երեկ  ժամը 17:15-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Տարոնի Մարգարյանը, ըստ նախնական տվյալների, ուշագնաց է եղել և զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին՝ ժամը 17:25-ի սահմաններում, մահացել: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: