Բավ է պառակտվել
06-02-2015 08:38

Շփման գծում զինվոր է զոհվել

Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդը եւս կրել է կորուստներ: Մանրամասները ճշտվում են: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Շ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: