Բավ է պառակտվել
02-04-2015 08:29

Հակառակորդի կողմն անցած հայ զինվորը ցանկանում է վերադառնալ տուն

Տաս օր առաջ ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գիծը հատած և ադրբեջանական կողմն անցած հայ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը ծնողներին հասցեագրված իր նամակում տուն վերադառնալու մտադրություն է հայտնել: Կարմիր Խաչի կողմից փոխանցված զինվորի նամակում Գրիգորյանը մասնավորպես գրել է, որ ցանկանում է տուն վերադառնալ, աշխատանք գտնել և ամուսնանալ: Նա նաև խնդրել է ծնողներին իրեն համար աշխատանք գտնել: Գրիգորյանը ծնողներին խնդրել է ներել իրեն գործած սխալի համար, քանի որ նրա տվյալ քայլը կանախտեսված չի եղել: Նա պարզապես չգիտեր, թե ինչ անել և ուր գնալ: Իր նամակում Անդրանիկը գրել է, որ ամեն ինչ լավ է, սակայն ձանձրալի է: Կարմիր Խաչի ներկայացուցիչները խոստացել են Անդրանիկին իրեն փոխանցել նաև ծնողների պատասխանը: