Բավ է պառակտվել
26-03-2015 08:18

Հակառակորդի կողմն անցած հայ զինվորը ընտանիքում խնդիրներ ուներ

ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը ընտանիքում խնդիրներ ուներ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պատշպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, 1991 թվականին ծնված ԼՂՀ ՊԲ շարքային պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը մարտի 22-ին՝ 13.50-ի սահմաններում հատել է արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, և, թողնելով իր զենքն ու զինամթերքը, անցել է հակառակորդի կողմը: Ներկայումս զինվորի այս քայլը պարզելու նպատակով ծառայողական հետաքննություն է անցկացվում: ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով՝ պատճառը անհրաժեշտ է փնտրել ընտանեկան պայմաններում: Այժմ ծառայողական հետաքննությունէանցկացվում, հարուցվել է քրեական գործ, և հետաքննության ընթացքում ամեն ինչ կպարզվի: Օհանյանի խոսքով՝ ըստ նախնական տվյալների, զինծառայողը ծնողների հետ կապված խնդիրներ ուներ: Պաշտպանության նախարարը նաև բացառեց Գրիգորյանի նկատմամբ սպաների վատ վերաբերմունքի հավանականությունը: Նրա խոսքով՝ Գրիգորյանը ծառայում էր փոքր ականանետային ստորաբաժանումում, որը ռազմական ապահովությամբ է զբաղվում: Նախարարը նշեց, որ տվյալ ստորաբաժանման զինծառայողների միջանձնային հարաբերություններում հազվադեպ են խախտումներ նկատվել: Նախարարը նաև բացառեց զինծառայողի առևանգման հավանականությունը ադրբեջանցիների կողմից: Նրա խոսքով՝ իրավիճակը սահմանում վերահսկվում է, և հայկական կողմը ցանկացած իրադարձությանը հակահարված է տալիս: Նա հիշեցրեց, որ 19-ի իրադարձությունների ժամանակ անմիջապես պաշտպանության գոտում գտնվող հայկական դասակը հետոսություն և անձնազոհություն ցուցաբերեց և կարողացավ հետ շպրտել և վնաս պատճառել հակառակորդին, ստեղծելով բոլորհնարավորությունները նրա համար, որպեսզի դեքպի վայր մեկնած հիմնական ուժերը պատժեն հակառակորդին: Այսօր իրավիճակը վերահսկվում է: Նախարարի կարծիքով՝ կարիք չկա անընդհատ հետաքրքրվել առաջնային գծում տիրող իրավիճակով, քանի որ հայկական բանակի պատրաստվածության մակարդակը թույլ է տալիս լուծել նման խնդիրները: