18-05-2015 17:00

Լաչինի գրավումը բարդ էր, որի պատասխանատվությունը չստանձնեցին պետական այրերը.հետախույզ

«Լաչինը դիտարկվում էր, որպես Ադրբեջանի մի մաս ու ոչ թե Արցախի», -news.gisher.ru-ի հետ զրույցում  նշեց «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ  նախագահ Սուրեն Կարապետյանն անրադառնոլով  Լաչինի գրավման 23-ամյակին: Զրուցակցիս խոսքով՝ Լաչինի ազատագրման հարցը սկզբում օրակարգում չկար, ավելի ուշ որոշվեց ազատագրել: «Մեր ռազմական ոչ ճիշտ դիվանագիտության պատճառով կորցրեցինք Նախիջևանը, իսկ Լաչինի գրավումը այդ դիվանագիտության ճիշտ դրսևորման կոնտեքստում էր», հավելեց Սուրեն Կարապետյանը:  Լաչինի ազատագրումը և դրա ստատեգիական նշանակությունը առ այսօր չեն լուսաբանվել: «Կանցնեն տարիներ ու կենդանի վկաները այլևս չեն պատմի մահի ու արյան գնով նվաճված ազատության մասին»,-մտահոգություն հայտնեց հետեխույզ-վետերանը:  «Լաչինի գրավումը բավականին բարդ գործողություն էր, որի պատասխանատվությունը իրենց վրա չվերցրին պետական այրերը: Լաչինի ազատագրումը բոլորովին կապ չուներ Շուշիի ազատագրման հետ»,-եզրափակեց Սուրեն Կարապետյանը:

Տաթև Առաքելյան