Բավ է պառակտվել
08-05-2015 13:02

Հայ թոշակառուն ոտքով Երևանից հասել է Մոսկվա

2200 կմ ոտքով Երևանից մինչև Մոսկվա: Հենց այդպիսի ճանապարհ է անցել հայաստանցի 76-ամյա թոշակառու Գրիգոր Թեփոյանը ի հիշատակ Մեծ Հաղթանակի 70-ամյակին: Իր մեծ արշավը նա նախատեսել էր մի քանի տարի առաջ, և այսօր՝ 46-օրյա իր ճանապարհը անցնելուց հետո նրան դիմավորում էին հարազատները և մտերիմները: Ահա նա անում է իր վերջին քայլերը, և ողջ երկիրը զարմացրած 76-ամյա Գրիշա հորեղբայրը հայտնվում է Մոսկվայում բնակվող իր հարազատների գրկում: Տարեց ճանապարհորդին դիմավորում էին հայ համայնքի ավելի քան հարյուր  հայրենակից՝ պարով և երաժշտությամբ: Գրկելով իր փոքր թոռնիկին՝ հոգնած Գրիգոր Թեփոյանը պատմեց իր մեկ ու կես ամսվա ճանապարհորդության, նոր ծանոթների և զարմանքի մասին: Նրա խոսքով՝ ճանապարհիվ նա բազում ուկրաինացի փախստականների տեսավ: Պատմեց, որ երբ խոսում էր նրանց հետ, սիրտը ցավում էր: Թոշակառուի խոսքով՝ այսպիսի պահերին նա իր մանկությունն էր հիշում, պատերազմի տարիները, երբ բոլորը բարդ ժամանակներ էին ապրում: Նա պատմեց, որ թեև այսօր խաղաղ ժամանակներ են, սակայն փողոցներում մարդիկ նստած գումար և սնունդ են մուրում: Գրիշա հորեղբոր խոսքով՝ մինչև Մոսկվա կատարած ր ուղևորությունը նա պարապում էր. օրեկան  10 — 20 կմ ճանապարհ էր անցնում: Հրաժեշտ տալով ամուսնուն՝ կինը լաց էր լինում, սարսափում էր, որ ամուսնու վերադառնալը էլ չի տեսնի: Սակայն Գրիշա հորեղբայրը իրենը պնդեց, և առավոտյան, քանի դեռ բոլորը քնած էին, ճամփա ընկավ: Նախ նա ավտոբուսով հասավ Ալաստան, որտեղից, նրա խոսքով, հորը՝ Հունան Թեփոյանին, պատերազմ էին ուղարկել:  1943 թվականի դեկտեմբերի 7-ին, հայրը, որը գնդացրային դասակի հրամանատար էր և կրտսեր լեյտենանտի կոչում ուներ, զոհվեց: Գրիգոր Թեփոյանը ասաց, որ ի հիշատակ հոր հերոսությանը կատարեց իր սեփական սխրանքը: Գրիշա հորեղբոր հարազատները անընդհատ ասում էին, որ չափազանց հպարտ են նրա այդ քայլով և մտադիր են պատմել այդ մասին իրենց երեխաներին և թոռներին: Հատուկ հորեղբորը հանդիպելու համար Հայաստանից եկել էր նրա եղբորորդին, ում կարծիքով իր հորեղբայրը այդ սխրանքը կատարել է ի հիշատակ Մեծ Հայրենական պատերազմում զոհված բոլոր զինվորների: Գրիշա հորեղբայրը դեռ չի շտապում տուն վերադառնալ. Մայիսի 9-ին թոշակառուն կայցելի Կարմիր Հրապարակի շքերթը և ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի արձանի մոտ: