Բավ է պառակտվել
10-04-2015 09:41

Հայ ժողովուրդը ընդունակ է ոտքի կանգնել փորձություններից հետո. Հռոմի Պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ընդունել է Հայկական Կաթոլիկ եկեղեցու Պատրիարքարանի ներկայացուցիչներին, ովքեր ծառայություն կմատուցեն Սուրբ հոր հետ միասին գալիք կիրակի Աստվածային ողորմածության օրը Սուրբ Պետրոսի տաճարում՝ հատկապես աղոթելով հայ ժողովրդի որդիների և դստրերի համար, ովքեր հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող տարածքներում զանգվածային սպանությունների զոհ են դարձել: «Մենք կողորմանք Աստվածային գթասրտությունը, որպեսզի այն օգնի սպիացնել ցանկացած վերք սիրո, ճշմարտության և արդարության ոգով և միմյանց մոտեցնել ժողովրդների միջև հաշտության և խաղաղության հստակ ժեստերը, որոնք առ այսօր չեն կարողանում խելամտորեն համաձայնել այդ տխուր իրադարձությունների հարցում», - ասաց Պապը՝ դիմելով հայ եպիսկոպոսներին: Հռոմ ժամանած Հայ Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների գլխավորությամբ Պապը ողջունեց ողջ հայ ժողովրդին, այդ թվում նաև սփյուռքին, որը հոգեպես կմիանա Հռոմում հնչեցրած աղոթքներին: Պապը հատկապես նշեց ԱՄՆ-ը, Հարավային Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը, Ուկրաինան, և, իհարկե, հայերի պատմական հայրենիքը: «Ես ցավով մտածում եմ այն տարածաշրջանների, այդ թվում նաև Հալեպի մասին… որոնք հարյուր տարի առաջ հուսալի ապատաստան են դարձել մազապուրծ եղածների համար: Այդ տարածքները վերջերս հայտնվել են վտանգի տակ ոչ միայն հայ, այլ նաև ընդհանուր առմամբ քրիստոնյա բնակիչների համար», - նշեց Ֆրանցիսկոսը: Պապի խոսքով՝ հայ ժողովուրը, որը ըստ ավանդության 301 թվականին քրիստոնեությունը ընդունած առաջին ժողովուրդն էր, երկու հազար տարվա պատմություն ունի և պահապնում է հոգևորության և մշակույթի փայլուն ժառանգությունը, որը կապակցված է բազում փորձություններից և հետապնդումներից հետո ոստքի կանգնելու ունակության հետ, ասաց Պապը: Նա նաև կոչ արեց հայերին մշտապես երախտապարտ լինել Աստծուն նրան այս դժվարին ժամանակներին հավատալու ունակությունը պահպանելու համար: