Բավ է պառակտվել
24-01-2015 11:34

Հրթիռակոծվել է Հալեպի հայկական թաղամասներից մեկը (լուսանկարներ)

Հալեպում երեկ հրթիռակոծվել է հայաբնակ Թիլել փողոցը, որտեղ գտնվում են Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդարանը եւ Համայնքի Աթոռանիստ եկեղեցին:

Երեկ երեկոյան զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրթիռներից մեկը ընկել է Թիլել փողոցի վրա, ինչի հետեւանքով վնասվել են թաղամասի շենքերը՝ բնակարաններ, խանութներ եւ ավտոմեքենաներ:

 Նշենք, որ հունվարի 9-ին թաղամասն էլի էր հրթիռակոծվել, այս անգամ թիրախը Սրբուհի Ռիտա եկեղեցին է եղել: