Բավ է պառակտվել
17-04-2015 09:47

Հայազգի բլոգերը Time-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում է

Time հանդեսի ավանդական 100 ամենաազդեցիկ մարդկանց այս տարվա ցուցակում է նաև կանադահայ բլոգեր և հրապարակախոս Անիտա Սարգսյանը:
Սարգսյանը հայտնի էր դարձել 2012-ին, երբ 150.000 դոլարի դրամահավաք էր կազմակերպել` տեսախաղերում կանանց ներկայացվածությունը հանրային քննարկման առարկա դարձնելու համար: 
Դրանից հետո նա դարձել էր նաև սպառնալիքների թիրախ. Սարգսյանին սպառնացել էին բռնաբարել, սպանել, իսկ Wikipedia-ում նրա էջը պոռնոգրաֆիկ վանդալիզմի թիրախ էր դարձել: Չնայած այս ամենին, արձանագրում է Time-ը իր անդրադարձում, Անիտան տեղի չի տվել. նա շարունակում է խոսել տեսախաղերում և մեդիայում կնոջ դերի մասին: 
Աղբյուրը նրան թվային դարի ֆեմինիզմի առաջամարտիկ է անվանում: