Բավ է պառակտվել
26-03-2015 18:11

Հայ զինվորները պատմեցին վերջին ադրբեջանական դիվերսիայի մանրամասների մասին

Այս տարվա ընթացքում Ադրբեջանը հայկական զորքերի դեմ ձեռնարկել է ավելի քան 20 դիվերսիոն հետախուզական գործողություն, որոնցից ամենախոշորներից մեկը տեղի ունեցավ մարտի 19-ին, հյուսիսային Գյուլիստանի ուղղությամբ գտնվող ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մոտ: Ինչպես հայտնեց դիվերսանտներին հակահարված հասցրած հայ զինծառայողներից մեկը, հայ զինվորներին հաջողվեց ոչ միայն խուճապի մատնել հակառակորդին, այլ նաև հետապնդել և ոչնչացնել դիվերսանտների զգալի մասին իրենց դիրքերի մատույցների մոտ: Ըստ պաշտոնական տվյալների՝ հակառակորդը դիվերսիայի հետևանքով ավելի քան 10 զինծառայող կորցրեց, որոնց դիակները հնարավոր եղավ տանել միայն երեկոյան, այն էլ օգնության հասած հավելյալ ուժերի միջոցով: Ինչպես պատմեց մարտում մասնակցած շարքային Ժորա Գրիգորյանը, ընդամենը 10-15 րոպե տևած մարտից հետո հայ զինվորներին հաջողվեց խուճապի մատնել և նույնիսկ հետապնդել հակառակորդին: Երկու խմբի բաժանված Ադրբեջանի հատուկ ջակատի զինվորները խուճապահար մարտի դաշտում զենք և զինամթերք թողեցին: Մասնավորապես հայ մարռիկների կողմից մարտի դաշտից առգրավվեց Իսրայելում արտադրված գիշերային նշանոցով և խլացուցիչով ԱԿԱ տիպի մեկ ինքնաձիգ, սակրավորի հատուկ հանդերձանք, չորս հատ ՄՈՒԽԱ տիպի նռնականետեր, նռնակներ, փամփուշտի պահունակներ և այլն: Ցավոք հայկական կողմը ևս կորուստների կրեց: Կատաղի մարտում զոհվեցին շարքային Հակոբ Գագիկի Խաչատրյանը, շարքային Էդուարդ Գագիկի Հայրապետյանը և շարքային Արշակ Կարենի Հարությունյանը, ովքեր հետմահու պարգևատրվեցին «Արիության» մեդալով: Իսկ այսօր հայտնի դարձավ մարտում ծանր վնասվածքներ ստացած զինծառայող Սամվել Սասունի Հակոբյանի մահվան մասին: