08-12-2014 17:03

Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով մահացել է 19-ամյա հայ զինծառայող

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, այսօր  հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Նշենք, որ ադրբեջանական կողմն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հերթական դիվերսիոն գործողությունն է ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի առնվազն 5-7 զոհ: