Բավ է պառակտվել
28-04-2015 12:42

Հայ փրկարարները պատրաստ են օգնության հասնել Նեպալին

Հայ փրկարարները կապ են հաստատել Նեպալի հետ, սակայն նրանք օգնություն ընդունելու հնարավորություն չունեն: Այդ մասին հայտնել են Հայաստանի ՏԿԱԻՆ-ի հասարակության հետ կապերի վարչությունից: Ինչպես նշել են նախարարության մամուլի ծառայությունից, ՏԿԱԻՆ-ի նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ներգրավբելով այլ գերատեսչություններ, պարզել է, թե արդյո՟ք Նեպալում հայեր կան: Սակայն երկրաշարժի ժամանակ հայեր Նեպալում չեն եղել: Նախարարությունից Նեպալի հետ կապ է հաստատվել: Այնտեղից նրանց հաղորդել են, որ փրկարարների կարիք չեն զգում, ինչպես նաև փրկարարներ ընդունելու հնարավորություն չկա: Հայաստանը պատրաստ է նաև տրամադրել այլ օգնություն, եթե նրանք նշեն, թե ինչի կարիք են զգում: