Բավ է պառակտվել
29-07-2016 09:29

Հետախուզման մեջ գտնվող ռուս զինվորին ձերբակալեցին Երևանի կենտրոնում

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանն ինքնակամ լքած զինծառայողին ձերբակալել են Երևանում: Այս մասին տեղեկացրեց Պաշտպանության նախարարության աղբյուրը:

«Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները, ՀՀ-ում ՌԴ սահամանապահ վարչության, կայազորի ռազմական ոստիկանության, ՀՀ ՆԳՆ մարմինների ստորաբաժանումների հետ համատեղ հուլիսի 28-ին զորամասը լքած, ռուսական միավորման պայմանագրային ծառայություն իրականացնող զինծառայողի հետախուզական միջոցառումներ են իրականացրել»,- հայտնեց աղբյուրը:

Զինծառայողը ձերբակալվել է 19:00-ի սահմանում Հանրապետության հրապարակում զբոսնելու ժամանակ:

Նրա մոտ զենք, զինամթերք և արգելված իրեր չեն եղել: Այս պահին զինծառայողը զորամասում է, որտեղ պարզում են դեպքի հանգամանքները: