Բավ է պառակտվել
26-05-2015 08:35

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` մայիսի 26-27-ին, 30-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ մայիսի 26-27-ին, 30-ին` գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ կա կարճատև անձրևի հավանականություն, 28-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: