Բավ է պառակտվել
07-05-2015 13:59

Հայ դպրոցականները կմեկնեն Բաքու՝ քիմիայի օլիմպիադային մասնակցելու

Հայաստանի Հանրապետության աշակերտները վերջին շրջանում մեծ հաջողությամբ մասնակցում են միջազգային առարկայական օլիմպիադաներին և արձանագրում շոշափելի արդյունքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Այս տարի ևս նախատեսվում է հայ աշակերտների մասնակցությունը բոլոր օլիմպիադաներին, այդ թվում նաև Բաքվում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային:Մասնակցության հրավեր ստացվել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից: Հաշվի առնելով օլիմպիադաներին մասնակցելու կարևորությունը հայ աշակերտների համար՝ որոշում է կայացվել, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմը կմասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:Այժմ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում հայկական հավաքականի նախապատրաստման և հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Հայկական օլիմպիական հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանն անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումից հետո: