Բավ է պառակտվել
27-02-2016 09:36

Հայկական ջարդերը Սումգայիթում. 28 տարի է անցել

1988 թվականի փետրվարի վերջին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում բազմազգ երկրի պատմության մեջ աննախադեպ վայրագ իրադարձություններ տեղի ունեցան. զանգվածային ջարդեր՝ ազգային պատկանելության պատճառով: Փետրվարի 27-ին Բաքվից ընդամենը 25 կմ հեռավորությամբ գտնվող քաղաքում իրադրությունը դուրս եկավ վերահսկողությունից: Մի քանի հազար ադրբեջանցի ազգայնականներ սկսեցին ավերել քաղաքի հայ բնակչության տները, սպանել տանտերերին: Միայն պաշտոնական տվյալներով, կտտանքներից եւ ծաղրի ենթարկելուց հետո Սումգայիթի 32 հայ բնակիչ է սպանվել, հարյուրավորները ծանր վնասվածքներ է ստացել, հաշմանդամ դարձել: 1988 թվականի փետրվարի 27-29-ի սումգայիթյան ջարդերը, որի մասին Ադրբեջանում լռում են, ադրբեջանական նեոֆաշիզմի առաջին ծիծեռնակներն էին, որոնց հետեւեցին Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերը, Շահումյանի շրջանի ամբողջ բնակչության արտաքսմանը, պատերազմի հրահրմանը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրացման պահանջի: