Բավ է պառակտվել
12-02-2015 12:29

Հայաստանում ստացած կրթության վկայականը վավեր կլինի ԵՏՄ անդամ մյուս երկրներում

Այսօր կայացած մամուլիս ասուլիսի ընթացքում ԱԺ պատգամավոր, գիտության և կրթության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը տեղեկացրեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրում կրթական ծրագրեր չկան, սակայն այդ միության անդամ յուրաքանչյուր երկրի տրված կրթության վկայականը վավեր կլինի նաեւ մյուս երկրներում: «Բոլոր կրթական փաստաթղթերը փոխճանաչվելու են ոչ թե հատուկ ընթացակարգերով, այլ մեխանիկորեն: Չեն փոխճանաչվի միայն գիտական կոչումները: Տնտեսության զարգացման այս ֆոնի վրա կլինեն նաեւ մասնագիտական որակումներ, գիտական ծրագրեր, որոնք այդ շրջանակում զարգացում կունենան»,-ասաց Մուրադյանը:
Ռուզաննա Մուրադյանի խոսքով՝ ԵՏՄ անդամակցությունից հայ կրթական համակարգը չի տուժի, իսկ հայերենը կմնա որպես մայրենի լեզու: