Բավ է պառակտվել
13-05-2015 10:52

Ադրբեջանից բռնագաղթածները կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն: Այս մասին որոշման նախագիծը ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 14-ի նիստում: Ըստ կառավարության ներկայացրած հիմնավորման` այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության` 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման կատարումից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրակացարանային կացարաններում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած ընտանիքների սոցիալ-տնտեսական և իրավական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունից: Այսպիսով, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի և Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները համաձայն հավելվածի՝ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով: