Բավ է պառակտվել
13-05-2015 11:40

ՀՀ ՊՆ-ի անօդաչու սարքերը չեն զիջում որևէ երկրի արտադրանքին. ՊՆ

«Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՊՆ-ն կարող է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը զարգացնել նաև վաճառքի համար:  
«Մեր երկրում կարողանում ենք արդյունավետ բանակային անօդաչու սարքեր ստեղծել, և դա մրցունակ է, փորձելո՞ւ ենք վաճառք կազմակերպել, որպեսզի ռազմաարդյունաբերության այս ճյուղով ներկայանանք աշխարհին»,-ասաց Էնֆիաջյանը: 
Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը խորհուրդ տվեց չգերագնահատել Ադրբեջանի ռազմաարդյունաբերությունն ու ռեսուրսները և ընդգծեց. «Մենք դա արել ենք, չենք զիջում որևէ երկրի՝ ինչպես օրինակ Իսրայելի ու Ֆրանսիայի արտադրությանը։ Մի փոքր խնդիր ունեինք ավտոպիլոտ համակարգի հետ կապված, սակայն մասնագետներն աշխատանքներ են տանում։ Եթե տվյալ խնդիրը արդի չլիներ, ռազմարդյունաբերության զարգացման մասին օրենք չէինք առաջարկի, որը դուք ընդունել եք, և օրենքում հստակ գրված է, թե որ ուղղություններով ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն»: