Բավ է պառակտվել
24-02-2015 08:19

«Կենտրոն»-ը կդառնա ԵՏՄ-ի հեռուստաալիքը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեռուստաալիքը: Նման տեղեկատվություն է հայտնում «Հայկական ժամանակ»-ը: «Համենայնդեպս, իշխանական շրջանակներում այս պահին նման խոսակցություններ կան: Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռուստաընկերությունը և հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում»,-մանրամասնում է պարբերականն ու հավելում, որ ԲՀԿ նախագահը պատրաստվում է դադարեցնել նաեւ ԲՀԿ-ական մի քանի կայքերի ֆինանսավորումը նույնպես: