Բավ է պառակտվել
31-01-2015 16:35

Հակառակորդի դիվերսիոն գործողությունները չեզոքացվել են. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: 
«Անցած գիշեր հակառակորդը կրկին դիմել է ոտնձգության, հատկապես արցախյան հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունները չեզոքացվել ու կանխարգելվել են: Կատարվածի ողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,- նշված է գրառման մեջ: