Բավ է պառակտվել
11-04-2016 12:43

Հայկական կողմը փոխանցել է 13 ադրբեջանցի զինծառայողների դիակները. ԼՂՀ ՊԲ

Հայկական կողմը նախօրեին ադրբեջանական կողմին է փոխանցել 13 դիակ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Մենք փոխանցել ենք մեր թիկունքում մնացած ադրբեջանցի զինծառայողների մարմինները: Սա չի նշանակում, որ հակառակորդի դիակները 13-ն են եղել: Մենք նաեւ հնարավորություն ենք ստեղծել, որ այս երեք օրերի ընթացքում մեր դիրքերի դիմաց ընկած դիակները ևս հավաքեն, որոնք տասնյակների են հասնում»,- ասաց Սենոր Հասրաթյանը:

Նշենք, որ ապրիլի 10-ին Ադրբեջանը ԿԽՄԿ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին է հանձնել 18 հայ զինծառայողների մարմինները։