Բավ է պառակտվել
28-01-2015 11:30

Հայկական կողմն իրականացնում է պատժիչ, կանխարգելիչ, պարտադրող միջոցառումներ.ՊՆ

Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այս օրերին սահմանում իրադրությունը վերահսկելի է, մեր զինծառայողներն իրենց տեղում են:  «Այս օրերին սահմանում կրակոցների քանակն է շատ, բայց ամեն ինչ հայկական բանակի վերահսկողության տակ է»,-վստահեցրեց նախարարը:

Նախարարի խոսքով, հայկական կողմն իրականացնում է պատժիչ, կանխարգելիչ, պարտադրող միջոցառումներ:

Նշենք, որ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ և ԼՂՀ ողջ քաղաքական ու ռազմական վերնախավը՝ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի և ադրբեջանական դիվերսիաների ժամանակ զոհվածներին: