Բավ է պառակտվել
25-04-2015 08:18

Շվեդիայի հայ համայնքը նշել է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը (լուսանկարներ)

Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Սյոդերթալ քաղաքի հայկական եկեղեցում, որտեղ կազմակերպված է եղել Էջմիածնից Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ուղիղ միացումը: 
Արարողությունից հետո հավաքվածները երթ են անցկացրել քաղաքի փողոցներում` հասնելով Սյոդերթալի կենտրոնական հրապարակ: Նրանք կատարել են նաև հայկական ժողովրդական և հայրենասիրական երգեր:



Հիշատակման արարողություններ են տեղի ունեցել Սբ Նիկողայոսի մայր տաճարում, որը Ստոկհոլմի պատմական կենտրոնի ամենահին եկեղեցին է: Շվեդիայի հայ հոգևորականները հայերենով պատարագ են մատուցել: Արարողությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ և՝ ո՛չ միայն տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 
Հազարավոր մարդիկ պաստառներով հավաքվել են նաև Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ` «Էրդողան` ահաբեկիչ», «Թուրքիա` Իսլամական պետություն», «Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանության համար» կարգախոսներով: Նրանց են միացել նաև ասորական համայնքի ներկայացուցիչներ: