Բավ է պառակտվել
28-04-2015 08:52

Չինաստանում հայ համայնքը ոգեկոչել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Չինաստանում հայ համայնքը տարբեր քաղաքներում կազմակերպել է մշակութային միջոցառումներ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Պեկինում, Նանկինում և Շանհայում անցկացված միջոցառումներով նրանք կիսել են հայկական պատմությունը, մշակույթն ու արվեստը չինացի ժողովրդի հետ։

Հիմնական միջոցառումն անցկացվել է Նանկինում։ Նրանք հավաքվելու համար ընտրել էին այդ քաղաքը՝ ի զորակցություն Չինաստանի, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հենց այնտեղ են ճապոնական զորքերը կոտորել հարյուր հազարավոր չինացիների։ Այն նույնպես չճանաչված է մնում։ Նանկինի Արվեստի ինստիտուտի ցուցասրահում հայ նկարիչ Սևադա Գրիգորյանը ներկայացրել է «Զարթոնք» հավաքածուն։ Միջոցառումը բացվել է դուդուկի հնչյուններով. Վահե Տեր-Հովակիմյանը կատարել է «Դլե Յամանը»։ Ինստիտուտի համերգասրահում դաշնակահար Միքայել Հայրապետյանը կատարել է «Հայաստանի գաղտնիքները» երաժշտական պիեսը։