Բավ է պառակտվել
30-04-2015 11:25

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ Արգենտինայի հայ համայնքը կազմակերպել է երթ ( լուսանկարներ)

Արգենտինայի հայ համայնքն ուրբաթ օրը՝ Կորդոբայում, երեքշաբթի օրը՝ Բուենոս Այրեսում իրավապաշտպան կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների մեծ թվով ներկայացուցիչների հետ կազմակերպել է երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:

 

Բուենոս Այրեսի երթին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ: Երթին մասնակցել են նաև մարդու իրավունքների պաշտպան, ակտիվիստ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադոլֆո Պերես Էսկիվելը, Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Քիսագ Մուրադյանը, Բուենոս Այրեսի օրենսդիր Պաբլո Ֆերեյրան: Ցուցարարները Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող և ճանաչում պահանջող պաստառներ են պարզել: