Բավ է պառակտվել
19-09-2016 13:40

ՀԱԷԿ-ը կկանգնի պլանային նորոգման և վերալիցքավորման

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 20-ին` ժամը 00:00-ին դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պլանայինին զուգահեռ, կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված հիմնանորոգման որոշ աշխատանքներ:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այս տարի կայանի ժամանակավոր դադարը ավելի երկար կտևի։ Ըստ նախատեսված ժամանակացույցի` գործող էներգաբլոկը էներգացանցին կմիանա ս.թ. նոյեմբերի 20-ին:
ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա որևէ ազդեցություն չի ունենա: