Բավ է պառակտվել
16-04-2015 11:37

Հալեպի հայաբնակ շրջանը հրթիռակոծության թիրախ է դարձել

Հալեպում հրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում Քարեն Եփփե ազգային ճեմարանի փողոցը: Այս մասին  տեղեկանում ենք  Բերիո լուրերի ֆեյբուքյան էջից: Հթիռների հետևանքով վնասվել են մի շարք շենքեր:
Բարեբախտաբար, մարդկային վնասներ չկան, քանի որ այս շրջանն արդեն հիմնականում դատարկ է: 
Հիշեցնենք, որ վերջին օրերին իրավիճակը լարված է հատկապես Սուլեյմանիե հայաշատ, քրիստոնեաբնակ թաղամասում։ Այստեղ օրեր առաջ հրթիռների տարափ էր տեղացել, ինչի հետևանքով գրանցվել էին զոհեր ու վիրավորներ։
Ռմբակոծության հետևանքով վնասվել է նաև «Սիմոն Վրացյան» կենտրոնը, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել էր Հալեպի ազգային առաջնորդարանը։ 
Քաղաքում արդեն մի քանի շաբաթ է՝ անջատված է համացանցը, հեռախոսակապը գործում է լուրջ խափանումներով, ինչի պատճառով հալեպահայերի հետ կապ հաստատելը չափազանց դժվար է դարձել։