Բավ է պառակտվել
21-01-2015 14:56

Հայ քննիչները հարցաքննել են Պերմյակովին

ՀՀ Քննչական կոմիտեի քննչական խումբը այս պահին գտնվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում: Նրանք հարցաքննում են Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: Տեղեկությունը  հաստատեց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա հաստատեց նաեւ մեր այն տեղեկությունը, որ Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել: Քննչական կոմիտեն մանրամասներ կհաղորդի ավելի ուշ: