29-09-2016 09:43

Հալեպի բնակելի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել

Նախօրեին առավոտից հրթիռակոծման են ենթարկվել  Հալեպի հայկական թաղամասերը: Կեսօրին Սուլեյմանի շրջանում տեղի ունեցած ռմբահարման հետևանքով հայուհի է մահացել: Զոհված կինը 1969 թվականին ծնված Սևան Պետրոս Հատատն է:

Ըստ ստացված տեղեկությունների, զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են հրթիռակոծել Հալեպի բնակելի թաղամասերը: Հրթիռակոծման են ենթարկվել Վիլլաներ, Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզյե թաղամասերը: Հալեպում ռմբահարման հետևանքով վիրավորվել է նաև հայազգի Ջորջ Մութաֆյանը: