Բավ է պառակտվել
16-02-2015 09:03

Երեխային և կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է գործարար Խորեն Ղազարյանը

7-ամյա երեխային եւ նրա մորը սպանելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է ընտանիքի հայրը: Հետաքննության վարկածով, 51-ամյա գործարար Խորեն Ղազարյանը կնոջը՝ Վիկտորիա Կարագուլյանին եւ իրենց 7-ամյա դստերը սպանել է վիճաբանությունից հետո: Իրավապահ մարմիններից  տեղեկացրել են, որ, նախնական տեղեկություններով, փետրվարի 13-ի երեկոյան տղամարդը գնացել է խաղասրահ, իսկ երբ գիշերը տուն է վերադարձել, նրան տուն չեն թողել եւ չեն պատասխանել հեռախոսազանգերին: Ենթադրաբար, տղամարդը գնացել է ստորգետնյա ավտոտնակ եւ քնել մեքենայում, ինչն էլ նրան կատաղության է հասցրել: Հաջորդ առավոտ նա տուն է մտել երրորդ հարկում գտնվող պատշգամբից, վերելակով իջել առաջին հարկ, որտեղ էլ կատարել է սպանությունը: Նախնական տվյալներով, առաջին զոհը դարձել է կինը: Վիկտորիան վիրավոր է եղել եւ կարողացել է հասնել երկրորդ հարկի լոգասենյակ, որտեղ էլ նրան հայտնաբերել են: Կատարվածից հետո Խորեն Ղազարյանը ցնցուղ է ընդունել՝ արյունը մաքրելու համար: Տղամարդուն ձերբակալել են՝ հարցաքննելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանում ոստիկաններն ու փրկարարներն արյունաշաղախ երեխայի եւ կնոջ մարմիններն են հայտնաբերել: Ավելի վաղ հետաքննությունը վարկած էր առաջադրել, որ մայրը կարող էր սպանել երեխային, ապա ինքնասպան լինել: