Բավ է պառակտվել
10-06-2016 17:15

Սիրիայում տեղի ունեցած պայթյունի պատճառով հայ է զոհվել

Սիրիայի քաղաք Հալեպ քաղաքում հունիսի 10-ին հրասանդի պայթյունի հետևանքով մահացել է հայ Րաֆֆի Պչակջյանը: 
Նախօրեին «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գնդակոծել էին Մեյդանում գտնվող շուկան և սիրիական քաղաքի մերձակա տարածքները: Գնդակոծության հետևանքով մահացել է 6 մարդ, ավելի քան 50 մարդ վիրավորվել է:
Հրասանդն ընկել է Հալեպի ճեմարանի բակում և պայթել: Րաֆֆի Պչակջյանը Դաշնակցություն կուսակցության անդամ էր: Անցած տարի մահացել էր նրա եղբայրը:
Այս տարվա փետրվարի 27-ից Սիրիայում հրադադարի ռեժիմ է հայտարարվել, սակայն Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված կազմակերպությունները, որոնց թվում են «Իսլամական պետությունը» և «Ջեբհաթ ան Նուսրան» («Ալ Քայիդա» խմբավորման սիրիական ստորաբաժանումը), ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված մի շարք այլ կազմակերպություններ, անտեսում են հրադադարի ռեժիմը։