Բավ է պառակտվել
27-02-2015 10:03

Հալեպում հրթիռակոծման հետևանքով հայ է զոհվել

Ահաբեկիչների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի հրթիռակոծման հետևանքով փետրվարի 26-ին զոհվել է մեկ հայ, իսկ երկուսը վիրավոր են: Զոհվածը 1964 թվականին ծնված Հակոբ Գաբրիելյանն է: Վիրավորվել են Շողեր Արսլանյանը և Սոսի Ստամբուլյան-Օհանյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Հալեպում երկու հայ է զոհվել՝ Սաքո Քարքելյանը և Հարութ Աղսանյանը: Եվս հինգ հայ՝ Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալողյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեյանը և Նազո Աղսանյանը, վիրավոր է: