Բավ է պառակտվել
03-03-2015 14:49

Փարիզում հայ երիտասարդը նռան հյութ է շփել Թուրքիայի դեսպանի վրա

Նախօրեին Փարիզում հայազգի երիտասարդը նռան հյութ է շփել Թուրքիայի դեսպան Հաքի Աքիլայի վրա Դեկարտի համալսարանում նրա ելույթի ժամանակ: Հրապարակված նյութերում երևում է, թե ինչպես է երիտասարդը մոտենում թուրք դիվանագետին և երկու անգամ նռան հյութ շփում նրա վրա: Ինչպես պարզաբանվել է, նուռը Հայաստանն է խորհրդանշում: Երիտասարդը տվյալ համալսարանի ուսանող չէր հանդիսանում, և անվտանգության աշխատակիցները շատ արագ դուրս հանեցին նրան, և, ըստ դեսպանի վկայության, պարզեցին նրա անձը: «Ավելի վաղ նրանք արդեն կազմակերպել են նմանատիպ հարձակումներ: Նրանք հարձակվել են Մարսելում և Փարիզում գտնվող զբոսաշրջության գրասենյակների վրա», - հայտարարել է թուրք դիվանագետը, սակայն նա չի պարզաբանել, թե ում ի նկատի ունի: Աքիլը նաև ասել է, որ չի զարմանա այսպիսի ակցիաների թվի ավելացմանը «1915 թվականի իրադարձությունների» 100-ամյա տարելիցի նախաշեմին: