Բավ է պառակտվել
25-04-2015 08:05

Պահանջի ցույց Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ (լուսանկարներ)

Վրաստանում ապրող հազարավոր հայեր  Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջի ցույց իրականացրին` իրենց խոսքն ուղղելով ամբողջ աշխարհին և մասնավորապես՝ Թուրքիայի իշխանություններին:

Կազմակերպիչների խոսքով` հեռուստատեսությամբ և մամուլով թուրքերն ու ադրբեջանցիները նախապես փորձել են կեղծ հայտարարություններ տարածել, սակայն դա չի խանգարել վիրահայությանը մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ցույցին:

Նշենք, որ ցույցը կազմակերպել են Վրաստանի հայ համայնքը և Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնը: