Բավ է պառակտվել
08-10-2014 22:11

Ֆրանսիայի խորհրդարանի առջև հայերը բողոքի ակցիա են անում

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ, հայերն այսօր բողոքի ակցիա են իրականացրել այդ երկրի խորհրդարանի շենքի առջեւ, որտեղ իրենց վրդովմունքն են արտահայտել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Սիրիայի Դեր Զորի հայկական եկեղեցու ավերման հետ կապված:
Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն, բողոքի ակցիային միացել են նաեւ քրդեր, եզդիներ ու ասորիներ, որպեսզի դատապարտեն Կոբանիում ողբերգական իրադարձությունների ֆոնին միջազգային հանրության անգործությունը: Ակցիային մասնակցել է մոտ 1600 մարդ:
Միջոցառմանը հանդես են եկել բազմաթիվ քաղաքական գործիչներ ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քաղաքական գործիչների շարքում են եղել Ֆրանսուա Բայրուն, Նիկոլա Բոնեն, Վալերի Բուայեն, Մեյեր Աբիբը, Անրի Ժիբրայելը, Պատրիկ Լը Յարիկը, Բրյունո Լը Ռուն, Նոել Մամերը, Ֆրանսուա Պյուպոնին, Ֆրանսուա Ռոշբլուանը: