Բավ է պառակտվել
24-04-2015 16:11

Լիբանանահայերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերին

Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում Դաշնակցության սոցիալական ակումբի և նույն քաղաքական ուժի գրասենյակի միջև ճանապարհի խանութները փակ կլինեն ուրբաթ օրը: Նրանք նշաններ են ցուցադրում, որոնցով մարդկանց կոչ են անում մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծ երթին: Փոքրամասնությունների իրավունքների հարցերով միջազգային խմբի տեղեկությամբ՝ Լիբանանում հայկական ծագմամբ առնվազն 150.000 մարդ կա՝ բնակչության շուրջ 3%-ը: Բուրջ Համուդ թաղամասն առաջին վայրերից է եղել, ուր հայերը հաստատվել են՝ փախչելով 1915թ. Հայոց ցեղասպանությունից: Շենքերը ծածկվել են մեծ վահանակներով, երիտասարդները փոխել են իրենց ֆեյսբուքյան էջի նկարը՝ հիշեցնելու ոգեկոչման մասին: «Բոլոր հայերի պարտքն է հարգանքի տուրք մատուցել մեր նախնիներին ամեն տարի, նույնիսկ ամեն օր»,- ասում է 20 տարեկան ուսանող Տիգրան Միհրանյանը: «Մեզ համար առաջնայինը Հայոց ցեղասպանության հարցը լուծելն է: Ճանաչում և հատուցում»,- նշել է նա: