Բավ է պառակտվել
20-04-2015 15:06

Հազարավոր կանադահայեր ոգեկոչել են Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հազարավոր կանադահայերի միավորել է Քուինսի այգում։ Կիրակի նրանք հավաքվել էին հայերի պատմության ամենամութ գլխի 100-րդ տարելիցը ոգեկոչելու համար։ Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը նշել է, որ ապրիլի 24-ը, երբ թուրքական իշխանությունները ձերբակալել են 300 հայ մտավորականների, ովքեր այնուհետև սպանվել են կամ աքսորվել, պատմականորեն համարվում է Մեծ Եղեռնի մեկնարկի ամսաթիվը, որի ժամանակ 1.5 մլն հայ է սպանվել։ «Մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է. փաստ՝ ճանաչված աշխարհի կողմից։ Չկա որևէ հայ, որի վրա Ցեղասպանոթյունն անդրադարձած չլինի։ Հավատացեք ինձ, չեք գտնի մի հայի, որն ընտանիքի անդամ կորցրած չլինի ցեղասպանությունում»,- ասել է Եգանյանը՝ հավելելով, որ Թուրքիայի ժպտողականությունը չպետք է հանդուրժվի միջազգաին հանրության կողմից։ Ամերիկահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի խոսքով՝ թուրքական կառավարությունը շարունակում է զբաղվել վտանգավոր պետական ժխտմամբ՝ մեծամասամբ այն պատճառով, որ արևմտյան կառավարությունները վերջերս են միայն սկսել պատասխանատվություն պահանջել։ «Մենք սովոր ենք ներել։ Սակայն պատշաճ ներելու համար մեզ անհրաժեշտ է իրական զղջում զգալ։ Մենք հստակ և միանշանակ ներողության կարիք ունենք»,- ասել է Էգոյանը։