Բավ է պառակտվել
30-04-2015 09:20

Հայերն իրավունք ունեն վերադարձնել այն, ինչ իրավամբ իրենց է պատկանում. Ադամ Շիֆ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը ողջունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան դատական հայցի ներկայացնելը, որով կաթողիկոսարանը պահանջում է իրեն վերադարձնել իր ունեցվածքը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբըˋ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջի միջոցով: 
«Օսմանյան կայսրության թալանած այս հնագույն և սրբազան տարածքը հարյուր տարի անց պետք է վերադարձվի իր օրինական տերերին: Հայերն իրավունք ունեն բոլոր օրինական ուղիներով հետամուտ լինելու արդարության հաստատմանը և ձգտելու վերադարձնել այն, ինչ իրավամբ իրենց է պատկանում»,- ասել է կոնգրեսականը: