Բավ է պառակտվել
25-02-2015 14:03

Դերսիմի հայերն սկսել են հայերեն սովորել

Դերսիմի հայերի ու ալևիների բարեկամության նորաստեղծ միությունն արդեն սկսել է աշխատանքը: 
Հիմնադիր նախագահ Սերքան Սերիաթաշը նշում է, որ իրենք մի շարք նախագծեր ունեն, որոնք պետք է կյանքի կոչեն: 
«Դերսիմի հայերի համար կարևոր հարցերից մեկն այն է, որ մոռացել են իրենց լեզուն: Այդ բացը լրացնելու համար մեր առաջին գործը եղել է դասընթացի կազմակերպումը: Պոլսահայ, ներկայում Հայաստանում բնակվող Տիրան Լոքմագյոզյանն այդ դասերի համար Դերսիմ է եկել: Առաջին շրջանում 15 աշակերտ ունենք»,- ասել է նա: 
Սերիաթաշը նշել է, որ հատկապես ապրիլ ամսին շատ միջոցառումներ են ունենալու: Դերսիմի գյուղապետերից բաղկացած պատվիրակությամբ մտածում են ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան այցելել և Երևանում Դերսիմի ֆիլմերի հանրային ցուցադրություն կազմակերպել: