Բավ է պառակտվել
16-04-2015 09:09

Բեռլինի հայերը Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված բողոքի ակցիա կանցկացնեն

Բեռլինում՝ Գերմանիայի կանցլերի նստավայրի մոտ, ապրիլի 25-ին, 14:00, Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդը, Հայ առաքելական եկեղեցու գերմանական թեմը և Գերմանահայկական միությունը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բողոքի ակցիա կանցկացնեն: Գերմանիայի հայ համայնքը իր կոչը կուղղի երկրի իշխանություններին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու նպատակով: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները կշարժվեն դեպի Բրանդենբուրգյան դարպասները: Երթը կավարտվի հանրահավաքով: Գերմանիայի հայ համայնքի կողմից ստեղծված կոմիտեն արդեն հաստատել է իր կարգախոսը՝ «Հիշիր, միացիր, պահանջիր»: Կոմիտեն նաև կոչ է արել ողջ հայությանը միավորել իրենց ներուժը և մասնակցելԲեռլինում նախատեսվող միջոցառմանը: